Beeline-ը գործարկում է «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

27 փետրվարի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի հասանելի և մատչելի բաժանորդների համար: «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների գործարկումը մեր հաճախորդներին տալիս է միաժամանակ երկու պարզ և հարմար տարբերակ` շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց հարազատների ու բարեկամների հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների գործունեության ժամկետը 30 օր է: Նշված ժամկետի ավարտից հետո հաշվեկշռում բավարար գումարի առկայության դեպքում ծառայությունը երկարացվում է ևս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։ Նշենք, որ «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։

«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք:




Լրահոս