
Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է երկրի թագաժառանգ արքայազնի նախկին կնոջ հորն ու մորը՝ թագավորական ընտանիքի պատիվը գետնով տալու համար:
Թաիլանդում միապետերի իշխող ընտանիքի անդամները հսկվում են հատուկ օրենքով (lese majeste), որը պաշտպանում է թագավորական ընտանիքի անդամներին ցանկացած քննադատությունից, ինչպես նաև` ցանկացած գործողությունից, որը կարող է ստվեր գցել թագավորական ընտանիքի համբավի վրա:
Նախկին արքայադուստր Սրիրսամիի ծնողները, ովքեր վաղուց չեն ապրում երկրի արքայազնի հետ, խոստովանել են, որ 12 տարի առաջ օգտագործել են թագավորական ընտանիքում իրենց կապերը, որպեսզի ճաղերի հետևում հայտնվի անմեղ մարդը: