ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից բացի, նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Ըստ մեր իրազեկ աղբյուրների՝ նրա այդ ոչ պաշտոնական հանդիպումներից մեկը եղել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ: Այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը փորձել է քննարկել 2013թ. իր առաջադրման հետ կապված խնդիրները, այլ կերպ ասած՝ փորձել է «դաբրո» ստանալ: Այս լուրերի վերաբերյալ երեկ մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ ո՛չ նախագահականից, ո՛չ էլ ՀՀԿ-ից:




Լրահոս