Չավիի ծառայություններով հետաքրքրված են ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին կարող է մարզական կարիերան շարունակել MLS-ում:

«Նյու-Յորք Սիթի»-ի ներկայացուցիչներն անցյալ ամռանը կապ են հաստատել Չավիի գործակալի հետ, սակայն այդ ժամանակ 35-ամյա կիսապաշտպանը չի ցանկացել լքել կատալոնական ակումբը:

MLS-ի նորեկը մտադիր է նորից պայմանագիր առաջարկել Չավիին:

«Չենք փակել դռները Չավիի առջև: Ճիշտ է, որ ցանկացել ենք գնել նրա տրանսֆերը: Առաջիկա ամռանը մեզ նոր համալրումներ են սպասվում. այնպես որ, նրա տեղափոխության տարբերակը բացառված չէ»,-նշել է ակումբի ղեկավարը:




Լրահոս