ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորի վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել: Ավելին, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր աղբյուրներից, հանձնաժողովն օգոստոսի վերջին, ենթադրվում է՝ ամսի 30-ին կամ 31-ին, հրավիրելու է նիստ, եւ այնտեղ էլ քննարկելու են պատգամավորների դեմ ներկայացված դիմումները: ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունները: «Այս ընթացքում ԱԺ երեք պատգամավորների դեմ երեք բողոք է ներկայացվել»,-ասաց նա, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ որ պատգամավորների դեմ են ներկայացվել դիմումները:




Լրահոս