ՉԵՆ ԱԶԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսում օգոստոսի 13-ին տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված Վոլոդյա Դալլաքյանն ու Համբարձում Հովհաննիսյանը դեռ շարունակում են մնալ անազատության մեջ: «Ժողովուրդ»-ը Դալլաքյանի հարազատներից տեղեկացավ, որ օգոստոսի 15-ի երեկոյան խուզարկել են նրանց տունը: Իսկ երեկ ձերբակալված Վոլոդյա Դալլաքյանին տարել են դեպքի վայր, որպեսզի նկարագրի, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը: Հիշեցնենք, որ Մասիսում նախընտրական լարվածությունը հանգեցրել էր ծեծկռտուքի, ինչն էլ ավարտվել էր կրակոցներով: Ընդ որում, կրակոցների հեղինակները մի կողմից ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցներն են եղել, մյուս կողմից՝ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին՝ Վոլոդյա Դալլաքյանը:




Լրահոս