«Նրանք ապրել են երկար ու երջանիկ և մահացել նույն օրը» բառերով են ավարտվում ոչ միայն հեքիաթները: Կալիֆոռնիայում ամուսինները, ովքեր միասին են ապրել 67 տարի, մահացել են նույն օրը` մի քանի ժամ տարբերությամբ:
Ֆլոյդ Հարվիգը մահացել է փետրվարի 11-ին 90 տարեկան հասակում: Նրա 89-ամյա կինը՝ Վիոլետան, քիչ անց «հետևել է» ամուսնուն. գրում է ABC-ն:
Կնոջ ու ամուսնու մահճակալները կողք կողքի են եղել տեղադրված, այդ պատճառով էլ տարեց մարդիկ մինչև վերջին պահը բռնել են միմյանց ձեռքերը:
«Մենք ուրախ ենք, որ նրանք մահացել են նույն օրը, քանզի նրանք հենց դա էլ ուզում էին»,-ասել է ամուսինների դուստրը՝ Դոննա Շարտոն: