ԵՐԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ երթ Ազատության հրապարակից դեպի ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակ՝ ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի՝ ազատազրկման դատապարտված ակտիվիստների: Երթի մասնակիցները կոչ էին անում ԵԽԽՎ-ին չլռել ՀԱԿ երիտասարդների հետապնդման հարցում: Նաեւ նամակ հանձնեցին ԵԽԽՎ գրասենյակ: «Եթե ԵԽԽՎ-ն իր սկզբունքներին հետամուտ լիներ, մենք այսօր այստեղ չէինք լինի»,-տեղեկացրեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը: Ըստ նրա՝ անարդար է, որ նման միջադեպերից հետո երբեւէ որեւէ ոստիկան չի դատապարտվում, ավելին, նրանք հանդես են գալիս տուժողի դերում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե այստեղ է որպես սովորական քաղաքացի, քանի որ անարդար է համարում դատարանի որոշումը: Ըստ նրա՝ բոլոր ակտիվիստներն էլ այսօր պետք է արդարացվեն: «Եթե հիմա փորձենք հասկանալ, թե ինչու են այս չորսին դատել, այն երեքին չեն դատել, ապա ոչ մի տրամաբանություն չենք գտնի: Օրենքով սահմանված ոչ մի պատասխան չեք գտնի: Դա ինչ-որ մարդու ճաշակի, ինչ-որ մարդու քմահաճույքի հետեւանք է»,- նշեց նա:




Լրահոս