«Ժառանգություն» կուսակցությունն այս տարիներին անմնացորդ նվիրվել է պայքարին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոսատնջյանը:
«2008թ., երբ «Ժառանգություն»-ը չուներ իր թեկնածուն, սատար կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանին, իր ժողովրդական շարժմանը և որևիցէ կերպ կողքից չհեռացավ: Բոլոր գործընթացներում մենք եղել ենք էպիկենտրոնում», – նշեց նա:
Պատգամավորը հավելեց, թե չնայած կուսակցությունում եղած տարաձայնություններին, իրենք մշտապես փորձել են միասնական գործել:
«Շատ ենք վիճել պարոն Հովհաննիսյանի հետ այս մեկ տարվա իրադարձությունների հետ կապված».- նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում