«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը պատրաստվում է ներման դիմում գրել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն ազատ արձակել: Ընդ որում, այդ նամակը ներկայացվելու է մոտ օրերս: Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը մեզ հետ զրույցում զարմացավ՝ ասելով, որ մենք իրենից ավելի լավ ենք լուսաբանված, այնուհետեւ հավելեց. «Նման խնդրագիր Մարգար Օհանյանը չի գրել»: Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
ՆԵՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ