ՊԱՅԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մասիս քաղաքում. հուլիսի 21-ին ինչ-որ անձինք  պայթեցրել են Գործարանային փողոցում կայանած «Մերսեդես 200E» մակնիշի մեքենան: Դրա հետեւանքով այրվել են նաեւ «Մասիս տաբակ» ընկերությանը պատկանող 3 մեքենա, որոնք կայանված են եղել «Մերսեդես»-ի կողքին: Սա, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, շարունակությունն է դեռ ԱԺ ընտրություններից առաջ՝ մայիսի 4-ին, «Եվրո» սրճարանում ԲՀԿ ու ՀՀԿ ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուքի: Նույն տեղեկությունների համաձայն՝ պայթեցնողը եղել է Մասիսի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սաշիկ Հակոբյանի եղբորորդին` Կարո Հակոբյանը: Իսկ պայթեցված մեքենան պատկանել է Մասիսի բնակիչ ոմն Արտյոմի, որն ընտրությունների ժամանակ աշխատել է ԲՀԿ-ի օգտին: Ոստիկանությունից երեկ տեղեկացանք, որ փաստի առթիվ դեռ միջադեպի օրն է քրեական գործ հարուցվել, բայց առայսօր չկան ո՛չ մեղադրյալներ, ո՛չ կալանավորվածներ:




Լրահոս