Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է 478.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,35 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.12 դրամ (նվազել է 7.87 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 736.96 դրամ (նվազել է 7.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.84 դրամ (նվազել է 0.16 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 258.9 դրամ, ոսկին՝ 18,597.98 դրամ, պլատինը՝ 18,178.53 դրամ:

Փետրվարի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 478 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 478 դրամ:




Լրահոս