ՌՈՔ-Ն-ՌՈԼԻ ԱՐՔԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին լրանում է լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի մահվան 35 տարին: Մեմֆիսում այս կապակցությամբ աճուրդ է կազմակերպվել. վաճառքի են հանվել երգչին պատկանող 300-ից ավելի իրեր: Ամենաթանկը վաճառվել է ռոք-ն-ռոլի արքայի կիթառը` 18.5 հազար դոլար, վաճառվել է նաեւ Փրեսլիի սիրելի «Կոլտ» տեսակի ատրճանակը: Երգչի իր կարիերան Փրեսլին սկսել է 1954-ին, 1956-ին արդեն համաշխարհային հռչակ ուներ: Կյանքի ընթացքում 150 ալբոմ է թողարկել, որոնք դարձել են ոսկե եւ պլատինե, 17 անգամ առաջադրվել եւ երեք անգամ ստացել է «Գրեմմի», նկարահանվել է 33 ֆիլմերում: Նրա կատարումներով մեկ միլիարդից ավելի ձայնասկավառակ է վաճառվել:




Լրահոս