«Դինամո»-ն լավ հնարավորություն ունի. Ռոման Բերեզովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոհ եմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքից: Այս մասին նշել  է Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

«Հետաքրքիր է փորձել ուժերը «Նապոլի»-ի նման լուրջ եվրոպական թիմի հետ։ Հայաստանի հավաքականի հետ խաղացել եմ Նեապոլում։ Ֆուտբոլային քաղաք է, ստադիոնում լարվածությամբ լուրջ մթնոլորտ է։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու շանսերը հավասար են։ «Դինամո»-ն լավ հնարավորություն ունի։ Լավ է, որ առաջին խաղն անցկացնելու ենք դրսում։ Կարևոր է դրական արդյունքի հասնել հյուրընկալվելիս»,- նշել է Բերեզովսկին:

Մարտի 12-ին ռուսական ակումբն Իտալիայում առաջին հանդիպումը կանցկացնի «Նապոլի»-ի հետ։




Լրահոս