
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը սկսել է բանակցություններ վարել թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի հետ: Անգլիական ակումբը ցանկանում է երկարաձգել կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը:
Ներկա պահին Տուրեի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտեր»-ը, սակայն «Մանչեսթեր Սիթի»-ն կիսապաշտպանի տրանսֆերի համար մեծ գումարներ է պահանջում: