Հայտնի ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում։
РЕН ТВ-ն հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել մոսկովյան ժամով 23.40-ին Բոլշոյ Կամեննիյ կամուրջում։ Նեմցովի ուղղությամբ կրակոցներ են արձակել սպիտակ գույնի ավտոմեքենայից։
Մոսկովյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, որոնք հղում են կատարում իրավապահ մարմիններին, քաղաքական գործչի կրծքավանդակին արձակվել է 4 կրակոց։
«Նա գնում էր Բոլշոյ Կամեննիյ կամուրջով աղջկա հետ. անհայտ անձինք դուրս են եկել մեքենայից, արձակել 4 կրակոց և անհետացել»,-հաղորդել է աղբյուրը։ Սպանության փաստը հաստատել է նաև Նեմցովի համախոհ Իլյա Յաշինը։
Քաղաքում իրականացվում են միջոցառումներ սպանության հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ։
Բ. Նեմցովը հայտնի է Ռուսաստանի իշխանությունների դեմ պայքարով։