Ես ինձ այլևս իրավասու չեմ համարում ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել. Տիգրան Ուրիխանյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց եւ չմասնակցեց այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի աշխատանքներին: Արդյոք այդ բոյկոտը կտարածվի նաեւ մարտի 3-ի արտահերթ նիստի վրա, դեռեւս մնում է անհայտ: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցը պարզել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն, վերջինս ի պատասխան, հայտարարեց. «Ես ինձ այլեւս իրավասու չեմ համարում  ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել»: Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք նաեւ, որ Տիգրան Ուրիխանյանը հնարավոր է՝ հրաժարվի ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից, ինչը կարծես հաստատվում է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս