Ի՞նչն էր Գերմանիայում հայ ձեռներեցի սպանության պատճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի ղեկավար խորհրդի անդամ, սպանված 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի մտերիմները չեն հավատում, որ տղային կարող էին սպանել ավտոկայանատեղի շուրջ առաջացած վիճաբանության համար, քանի որ Գերմանիայում ավտոկայանատեղիներն այնքան մեծ են, որ որեւէ մեկն այդ հարցի շուրջ չի վիճի:

«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց Բիլիֆելդ քաղաքում ապրող, Գրիգոր Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկի՝ Կարինեի հետ: Ըստ նրա՝ Գրիգորի ընտանիքը Բիլիֆելդ քաղաքում շատ հարգված ընտանիք է, եւ կատարվածը շատ զարմանալի է իրենց համար: Ինչպես նշեցինք՝ Գրիգորի վրա կրակել են մի քանի անգամ: «Հանցագործները եղել են երկուսը. այդ մասին ականատեսներն են հայտնել: Ու Գրիգորի վրա եղել են մի քանի հրազենային վնասվածքներ»,- պատմեց մեր զրուցակիցը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս