ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե քանի վճարովի ավտոկանգառ է գործում Երեւան քաղաքում: Լսել եմ, որ Երեւանի քաղաքապետարանից Խանջյան փողոցի եւ հարակից մի քանի վճարովի ավտոկանգառի աշխատակիցներից պահանջել են նրանց արտահագուստները: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Գրիշա Սահակյան, 47 տարեկան, վարորդ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքում սույն թվականի օգոստոսի մեկի դրությամբ գործում է թվով 274 վճարովի ավտոկայանատեղի:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի Խանջյան փողոցի եւ հարակից տարածքի հատվածում ավտոկանգառի աշխատակցից արտահագուստը պահանջելուն, ապա վարչությունը տեղեկացնում է, որ դա պայմանավորված է ավտոկայանատեղիի անօրինական գործունեություն ծավալելու հանգամանքով:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շուրջ 300 ավտոկանգառների մասին տվյալը հերթական առիթն է դառնում փաստելու, թե ինչ ծավալների անօրինական դրամաշրջանառություն է կատարվում, այն էլ միայն Երեւանում: Հակառակ ավտովարորդների մշտական դժգոհությանը՝ ելքը, ցավոք, այդպես էլ չի գտնվում, եւ նշված անիմաստ ու անպետք ծառայությունը շարունակում են պարտադրաբար մատուցել վարորդներին:




Լրահոս