«Կենտրոն» ՀԸ-ում զանգվածային կրճատումների պատճառը ֆինանսական ծանր վիճա՞կն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին մեկ շաբաթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամուն` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության մոտ հարյուր աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ «Կենտրոնի» տնօրինությունն իր որոշումը կրճատվող աշխատակիցներին ներկայացնում է իբրեւ ֆինանսական ծանր վիճակով պայմանավորված պարտադրված քայլ: Այս լուրերի պարզաբանման նպատակով «Ժողովուրդը» դիմեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, «Կենտրոնի» լրատվական ծառայության ղեկավար Իվետա Տոնոյանին, որն  ասաց. «Ձեր նշած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իրականում կադրային փոփոխություններ եղել են ինչպես «Կենտրոն» հեռուստատեսության ամբողջ անձնակազմում, այնպես էլ «Էպիկենտրոն» լրատվական ծառայության աշխատակազմում: Բայց այդտեղ որեւէ արտառոց կամ տարօրինակ բան չկա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս