«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարային համալսարանի եւ ՕԵԿ-ի միջեւ տեւական ժամանակ ծավալված դատական գործընթացը դեռ շարունակվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանից: «Շինարարական աշխատանքներն իրենք արդեն ավարտել են: Ամեն դեպքում, մենք ներս չենք կարող մուտք գործել, որպեսզի տեսնենք, թե ինչ է այնտեղ կատարվում: Տեղեկություններ կան, որ ցանկանում են այդ տարածքը դարձնել նիստերի դահլիճ կամ իրենց նոր հեռուստալիքի՝ Հ3-ի համար ստուդիա»,-ասաց պրոռեկտորը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: