
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարին Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալի (զուտ ներհոսքը) կազմել է 37 միլիոն դոլար: Անցած տարվա հունվարի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ավելի քան 50 տոկոսով: Այն, որ մասնավոր տրանսֆերտները նվազելու էին, դժվար չէր կանխատեսել: Բայց այն, որ նվազումը կլինի այսպիսի չափերի, նույնիսկ ամենահոռետեսական գնահատականներում չէր նշվում: ՀՀ սահմաններից դուրս ապրող և աշխատող մեր հայրենակիցների Հայաստան ուղարկած գումարները հսկայական ազդեցություն են թողնում մեր սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ, և հայաստանյան տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։