ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր ԲՀԿ-ն խաղից դուրս է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հասցրել է նամակ գրել Սերժ Սարգսյանին. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» օրաթերթը գրում է. «Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, հանրահավաք է կազմակերպելու, որը, ինչպես ամեն տարի է հայտարարվում, լինելու է հուժկու ու վճռական: Բայց վաղվա հանրահավաքն անցնելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակում: ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ), ինչպես իրենք են ասում, խաղից դուրս է, իսկ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ընթացքում հասցրել է նամակ գրել «մեծարգո Սերժ Սարգսյանին»: ՀԱԿ-ն այսպիսով վաղվա հանրահավաքում հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու՝ Սերժ Սարգսյանին, ինչպես արվում էր ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության ողջ շրջանում, թե՞ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես արվում էր մինչև «քաղաքագիտական վերլուծությունը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս