Ռուսաստան գնալու համար Տավուշում տղամարդիկ սկսել են կրել իրենց կնոջ ազգանունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի բնակավայրերում բազմաթիվ երիտասարդ տղամարդիկ իրենց իսկական ազգանունը փոխել եւ կրում են իրենց կնոջ ազգանունը: Դրա պատճառն այն է, որ նրանք նախկինում Ռուսաստանում օրենքի հետ կապված խնդիրներ են  ունեցել եւ երկրից վտարվել: Արդյունքում այդ տղամարդիկ ստիպված Հայաստանում փոխել են իրենց անձնագիրը եւ վերցրել իրենց կնոջ ազգանունը, որպեսզի հնարավորություն ունենան նորից մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Տղամարդիկ կան, ովքեր փոխել են նաեւ իրենց անունը եւ վերցրել ռուսական  անուններ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս