Մարտուն Գրիգորյանը` Գյումրիի քաղաքապե՞տ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ կուսակցությունը լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին` որպես հակակշիռ, իշխանությունները հնարավոր է կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ապահովելով թեժ ընտրապայքար երկու քրեական կլանների ղեկավարների միջև: Վ. Ղուկասյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ. «Ես հիմա այդ մասով ասելու բան չունեմ»: Մեր դիտարկմանը՝ եթե կուսակցությունը որոշի, որ ինքը պետք է մասնակցի ընտրությանը, ինչպե՞ս կվարվի, նախկին քաղաքապետն արձագանքեց. «Կապրենք՝ կտեսնենք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս