
Բեռլինի գազանանոցում սատկել է Գերմանիայում պաշտոնապես գրանցված վերջին մեծ պանդան`Բաո-Բաոն: Բամբուկե արջը, որը Չինաստանի նվերն էր Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտին, աշխարհի ամենածեր արջերից մեկն էր:
Պանդայից սերունդ ստանալու բոլոր փորձերը, այդ թվում՝ 1990թ սկզբերին լոնդոնյան գազանանոցում, ձախողվել են: