Ժողովուրդ. Թոխմախի Մհերի քրոջ որդին`ազատ է արձակվել պատգամավորների միջնորդությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) քրոջ որդին` Արման Բադալյանը, որը մեղադրվում էր խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեջ, օրերս ազատ է արձակվել: Կասկածյալի ազատության համար ՀՀ ոստիկանությանը միջնորդել են Աժ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արմեն Մխիթարյանը (Մխիկ) և մի դատախազ: Այս տեղեկությունը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատեց նաև Արմեն Մխիթարյանը. “Այո, միջնորդագիր ենք ներկայացրել, գործը հարուցված է, ուղղակի միջնորդել ենք, որ ստորագրությամբ ազատ արձակեն”: 
Թերթը հիշեցնում է, որ Բադալյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք պահելը) մասերով: Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ է շրջանառվում հնչեղություն ստացած սպանությունների (Սուրեն Զորոյանի`մականունը “Բիճ”, Արսեն Գալստյանի) և այլ հանցագործությունների հետ:




Լրահոս