Վիկտոր Յանուկովիչի մերձավորներից մեկն ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ռեգիոնների կուսակցություն» խմբակցության նախկին փոխնախագահ Միխայիլ Չեչետովը փետրվարի 28-ի գիշերն ինքնասպան է եղել: Այս մասին սոցկայքերից մեկում հայտնել է ուկրաինական «Էսպրեսո.TV» հեռուստաալիքի լրագրող Արտյոմ Շևչենկոն, գրում է Lenta.ru-ն:

«Դատաբժշկական փորձաքննություն վարող մարմիններից իմ հուսալի աղբյուրը հայտնում է՝ այսօր՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում Կիևի Միշուգի փողոց 2 հասցեում հայտնաբերվել է Միխայիլ Չեչետովի դին: Նա ընկել է 17-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից, որտեղ ապրել է կնոջ հետ»,- գրել է Շևչենկոն:

Ընդ որում Չեչետովի կինն ամուսնու ինքնասպանության պահին եղել է բնակարանում:

Հավելենք, որ Չեչետովը մեղադրվում էր իշխանական դիրքի չարաշահման մեջ:




Լրահոս