«Իսլամական պետությունը» 15 քրիստոնյա ասորիների է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները սպանել են 15 քրիստոնյայի, ովքեր գերեվարվել էին Սիրիայում: Ամսվա սկզբում ահաբեկիչները հարձակվել են Հաբուր գետի հովտում տեղակայված քրիստոնեաբնակ բնակավայրերի վրա: Նրանք պղծել ու ավիրել են եկեղեցիները: Տասնյակ ասորական ընտանիքներ դիմել են փախուստի: Նրանք, ովքեր չեն հասցրել փրկվել, գերեվարվել են: Ահաբեկիչների մոտ գերեվարված է 350 մարդ, գրում է «Ռոսսիա 24-ը»:

«Աղետում հայտնված եկեղեցուն` օգնություն» կազմակերպությունը հայտնում է, որ ԻՊ զինյալները սպանել են քրիստոնյաների, ովքեր գերեվարվել էին Սիրիայում:

Աբբատ Էմանուել Յուկհանը, ով աշխատում է տարածաշրջանում, հայտնում է.

«15 երիտասարդ ասորի քրիստոնյաներ սպանվել են: Նրանցից շատերը փորձել են պաշտպանել իրենց գյուղերն ու ընտանիքները իսլամիստներից»:




Լրահոս