Սիրիան 90 մլն դոլարի մարդասիրական օգնության կարիք ունի. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայում մարդասիրական կարիքների բավարարման համար հարկավոր է մոտ 90 մլն դոլար, հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը, ով նախորդ շաբաթ այցելել էր Սիրիա և Լիբանան: Նրա խոսքով` անցյալ ամիս Սիրիայի ավելի քան 800.000 բնակիչ մարդասիրական կազմակերպություններից ստացել է պարենային օգնություն:
Բացի դա, ընթացիկ ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում հիգիենայի, վերմակների ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են բաժանվել մոտ 60.000 բնակչի: Սակայն սա, ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի, բավարար չէ, “հատկապես երբ օգնության կարիք ունի մոտ 2.5 մլն մարդ”:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը դիմել էր միջազգային հանրությանը` կոչ անելով հատկացնել 180 մլն դոլար` Սիրիայի բնակիչներին ու տեղահանված անձանց օգնության նպատակով: Ներկայում, ըստ նրա, կազմակերպությունը ստացել է գումարի կեսը: Ամոսը կոչ է արել միջազգային հանրությանն “առավել շռայլ” լինել:
Նա նաև մտահոգություն է հայտնել սիրիական դպրոցներում տիրող հակասանիտարական իրավիճակի հետ կապված, որոնք հակամարտության ժամանակահատվածում վերածվել են փախստականների համար կացարանների:Սա, ըստ նրա, իսկակակն աղետ է կրթական համակարգի համար:
tert .am




Լրահոս