Բորիս Նեմցովը, ով սպանվել էր փետրվարի 28-ի գիշերը, կհուղարկավորվի Մոսկվայում:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Նեմցովի նախկին մամլո քարտուղար ու ընկեր Ալեքսանդր Կոտյուսովը:
«Նեմցովը կհուղարկավորվի Մոսկվայում, իսկ թե կոնկրետ որ գերեզմանոցում, այժմ որոշում են հարազատները»,- հայտնել է Կոտյուսովը՝ հղում կատարելով Նեմցովի կնոջը՝ Իրինա Կոռոլյովային:
Հիշեցնենք՝ այս գիշեր Մոսկվայի կենտրոնում սպանվել էր ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Ռուսական մամուլում արդեն սկսվել են շրջանառվել վերջինիս սպանության վարկածները:
Հայտնենք, որ սպանության պահին ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի կողքին եղած ուկրաինուհի մոդել Աննա Դուրիցկայան արդեն ցուցմունք է տվել: