Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարկապահակային ծառայության գնդի 6-րդ վաշտի ծառայողները, օգոստոսի 22-ին՝ ժամը 13.00-ին, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Բաբայան փողոցի թիվ 26 շենքի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կամո Կ.-ին։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ վերջինս խոստովանել է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 00.30-ին, Դրոյի փողոցի թիվ 76 տան մոտ կայանված տաքսի ծառայությանը պատկանող “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայից գողացել է 45.000 դրամ արժողության ձայնարկիչ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: