Այսօր լրանում է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի մանդատի վերջնաժամկետը, ով պատմության մեջ կմտնի որպես «ամենաաղքատ նախագահ»:
Համաձայն սահմանադրության՝ երկրի ղեկավարն իրավունք չունի երկրորդ անգամ երկրի նախագահի պաշտոնի համար առաջադրել իր թեկնածությունը:
Այնուամենայնիվ, Մուխիկան չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից ու կզբաղեցնի սենատորի պաշտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսե Մուխիկային մամուլն անվանել է «աշխարհի ամենաաղքատ նախագահ»: Նա գերադասում է հասարակ հագուստ, իր աշխատավարձի զգալի մասը տալիս է բարեգործության ու ապրում է համեստ մի տնակում: