Գերեզմանում հարվածել է դեմքին ու տարել պարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 22-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1966 թ. ծնված Արմեն Պ.-ն: Նա հայտնել է, որ օգոստոսի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ն Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը բռունցքով հարվածել է իր դեմքին, պատճառել վնասվածքներ, ապա հափշտակելով իր մոտ եղած ալյումինե և պղնձե մալուխներով լի պարկը` դիմել է փախուստի:
Արմեն Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս