
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և ավելացրել, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի սերտացման ու ընդլայնման գործում:
Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, անդրադարձել հայ-քուվեյթյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: