7 տարի անց Մարտի 1-ի առեղծվածային դեպքերը զոհվածի մայրը բացահայտված է համարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մարտի 1:  7 տարի առաջ այս օրը Հայաստանում լարված իրավիճակ էր, բախումներ՝ ընդդիմության ու ոստիկանության ներկայացուցիչների միջև, որի արդյունքում 10 անմեղ մարդ զոհվեց: Տիգրան Խաչատրյան, Համլետ Թադևոսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Գոռ Քլոյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Հովհաննես Հովհաննիսյան, Զաքար Հովհաննիսյան. ահա այն մարդկանց անունները, որոնք այդ օրը զոհվեցին: 7 տարի շարունակ զոհվածների ծնողներին մի հարց է տանջում. ովքեր էին այն հանցագործները, որոնք կրակեցին իրենց զավակների վրա, ու ինչու է 7 տարի շարունակ կոծկվում հանցագործությունը:

Իսկ ինչից սկսվեցին բախումները, ինչի պատճառով 10 անմեղ մարդ զոհվեց, տասնյակից ավել քաղաքական գործիչներ կալանավորվեցին, ըստ պաշտոնական տվյալների՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան 265 մարդ, որից 210-ը` ոստիկան:

Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, նախագահի թեկնածուների թվում էին Սերժ Սարգսյանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընտրություններից հետո Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ դրանք անցել են համատարած ընտրախախտումներով ու պահանջեց անվավեր համարել ընտրությունների արդյունքները:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս