Մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների համաձայն` Երևան քաղաքում և մարզերում տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանվել է պետական տուրքի վճարումների տարբերակված սկզբունք։
Ըստ այդմ՝ Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանվել է 12 հազար դրամ ամսական տուրք, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար, տարեկան՝ 120 հազար դրամ:
Հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում, ամսական տուրքը կազմում է 8000, եռամսյակայինը՝ 23 հազար, տարեկանը՝ 80 հազար դրամ:
700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5000 դրամ: Եռամսյակի և տարեկան տուրքի համար վճարվող գումարները ևս ավելի պակաս են. համապատասխանաբար՝ 13.500 և 45.000 դրամ:
Օրենքում տարբերակված մոտեցում է ցուցաբերվել 183 սահմանամերձ բնակավայրերի տաքսու վարորդներին: Ամսական տուրքը նրանց համար կազմում է 4000 դրամ, եռամսյակայինը՝ 9000, տարեկանը՝ 30.000 դրամ:
Տարածված լուրերը, թե օրենքով վարորդներին պարտադրվում է հանրապետության հեռավոր մարզերից հասնել մայրաքաղաք՝ հաշվիչները ստուգաչափելու համար, իրականությանը չեն համապատասխանում: «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ղեկավարը հերքում է շրջանառվող ասեկոսեները.
«Չափագիտության ազգային ինստիտուտն ունի մշտական բաժիններ, որոնք գործում են և զբաղվում են նաև տաքսու հաշվիչների ստուգաչափման աշխատանքներով»:
Հարկ եղած դեպքում Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Գավառում ներկայում գործող մշտական բաժինների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել: Չափագիտության ազգային ինստիտուտը պատրաստ է իր մասնագետներին գործուղել հանրապետության ցանկացած քաղաք՝ ստուգաչափման գործընթացը տեղում իրականացնելու համար: Տաքսու վարորդներին արագ սպասարկելու համար ոչ միայն մարզերում, այլ նաև մայրաքաղաքում բացվել են հավելյալ բաժիններ՝ հետևյալ հասցեներում.
«Քաղաք Երևան, Ազատության պողոտա 10/1 հասցեում, քաղաք Երևան, Գուրգեն Մահարի փողոց 1/1 հասցեում, ինչպես նաև Տաքսիստների ասոցիացիայի հետ ունենք պայմանավորվածություն և այդտեղ էլ ունենք սպասարկող անձնակազմ՝ նախկին տաքսապարկի տարածքում՝ Ջուղայի 8 հասցեում: Մեկ հաշվիչի ստուգաչափման արժեքը 2400 դրամ է՝ (ներառյալ ԱԱՀ)»:
Վահան Սահակյանը պատրաստ է շուրջօրյա գործող(010) 23-26-00քաղաքային հեռախոսահամարով անձամբ պատասխանել բոլոր հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում