
Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարությանը հորդորել է գնել Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
«Պոգբան առանձնահատուկ ֆուտբոլիստ է եւ պետք է «Ռեալ»-ին»,- ասել է Զիդանը: Սակայն Արքայական ակումբի ղեկավարությունը կասկածներ ունի, որ երիտասարդ ֆրանսիացին զուրկ է առաջատարի որակներից և դժվարությամբ կարող է հարմարվել իսպանական ֆուտբոլին: