Սեյրան Օհանյանն այցելել է զորամասեր և զրուցել զինվորների հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորամասերում:

Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին:

Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել է անձնակազմի պատրաստվածությանն ու բարոյահոգեբանական մթնոլորտին, հետաքրքրվել է պարապմունքների անցկացման ժամանակացույցով, զինվորների պարտականությունների իմացությամբ:

Դիմելով սպաներին և զինվորներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է մշտապես գիտակցաբար և պարտքի մեծ զգացումով մոտենալ ծառայությանը, քանի որ յուրանքանչյուրի անհատական հատկանիշների հանրագումարից է ձևավորվում զինված ուժերի մարտունակությունը:

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)




Լրահոս