
Հեղինակավոր Forbes ամսագրի վարկածով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կինը: Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը: Նշենք, որ լավագույն հարյուրյակում տեղ են զբաղեցրել 8 կին նախագահներ: