
Ի կատարումն “ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 1992-1994թթ. հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին” որոշման՝ ցուցակում ընդգրկված 332 ընտանիքից 322-ն արդեն ստացել է սահմանված գումարները: Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում որոշվել է, որ հաշվառման ժամանակ ցուցակից դուրս մնացած բնակիչները նույնպես, համաձայն սույն որոշման, կստանան ֆինանսական օգնությունը և հնարավորություն կունենան բարելավելու իրենց բնակարանային պայմանները։