
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Ճապոնիա ճամփորդության ժամանակ փորձել է Ֆուկուսիմա նահանգում արտադրված սննդամթերքը, որտեղ 2011 թ ատոմային էլեկտրակայանում տեղի էր ունեցել սարսափելի վթար:
Кyodo գործակալության տվյալներով՝ հյուրասիրությունը կազմակերպել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Այսպիսով արքայազնը ու կառավարության ղեկավարը որոշել են ցույց տալ, որ վթարից հետո վնասակար հետևանքներ չկան:
Մինչ այդ, ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ֆուկուսիմա» ատոմակայանից ծով ռադիոակտիվ ջրի նոր արտահոսք էր գրանցվել: Տեղեկացվում է, որ ռադիոկատիվության մակարդակը գերազանցում է առավելագույն թույլատրելի սահմանը 70 անգամ: