
Ժաննա Ֆրիսկեն երազում է կրկին մայրանալ ու նվիրել իր սիրելի ամուսնուն՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովին երկրորդ զավակը:
Ժաննա Ֆրիսկեն՝ «Բլեստյաշչիե» խմբի նախկին երգչուհին, շարունակում է անցնել վերականգնողական կուրսը:
Երգչուհու վիճակն արագ տեմպերով լավանում է: Ամենօրյա ֆիզիկական վարժությունները, լողն ու մաքուր օդին զբոսանքը նպաստում են նրա կազդուրվելուն: Օրերս Ժաննա Ֆրիսկեն իր ամուսնու՝ Դմիտրի Շեպելյովի համար անսպասելի անակնկալ է արել: Երգչուհին երկու տարվա մեջ առաջին անգամ, ինքնուրույն նստելով մեքենայի ղեկին, գնացել է օդանավակայան՝ դիմավորելու ամուսնուն:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ: