
Օգոստոսի 21-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Անդրանիկ Խ.-ն եւ 21-ամյա Յուրա Ա.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Նորքի 11-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Խ.-ին եւ Յուրա Ա.-ին դանակով հարվածել է 21-ամյա Մկրտիչ Ս.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: