
Սեպտեմբերի 3-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, տեղի կունենա ԱԱԾ կողմից փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործով վկա, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի բողոքի քննությունը: “Փաստինֆո”-ի փոխանցմամբ, օգոստոսի 23-ին նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել Վ. Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ “Սիվիլիթաս” հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի “ԲՀԿ” խմբակցության անդամ Վ.Օսկանյանի ներկայացուցիչը պահանջում է վերացնել քրեական գործ հարուցելու քննիչի որոշումը, քանի որ, ըստ կողմի, քրեական գործի հարուցմամբ խախտվել են իր վստահորդի իրավունքները: