Մոուրինյոյի հետ յուրահատուկ հարաբերություններ ունեմ. Ազար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը բարձր է գնահատել թիմում մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքը.

«Խոստովանեմ, որ Մոուրինյոյի հետ յուրահատուկ հարաբերություններ ունեմ: Եթե իմ խաղում իրեն ինչ-որ բան դու չի գալիս, նա անմիջապես ասում է այդ մասին:

Չեմ կարծում, թե Մոուրինյոն փոխել է ինձ, սակայն առավել պրոֆեսիոնալ է դարձրել: Ինձ չի թվում, որ ես հոգեբանության կամ բնավորության առումով փոխվել եմ»,- նշել է Ազարը:




Լրահոս