
Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին՝ անառակաբարո գործողություններ ու 263-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, հատկանիշներով:
Ինչպես հայտնի է դարձել “Փաստինֆո” գործակալությանը, գործի շրջանակներում ձերբակալվել է Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող տեսանյութեր հավաքելու, պահպանելու, ինչպես նաև մանկահասակ երեխային անառակաբարո սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություններ անելու մեջ:
Կասկածյալը, ըստ տեղեկությունների, սոցիալական ցանցում գրանցվելով այլ անձի պայմանական անվամբ, ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ, նամակագրության միջոցով բացատրել կնոջ ու տղամարդու սեռական օրգանների նշանակությունը, սեռական հարաբերություններ ունենալու ձևերը, այդ թվում՝ խաթարված, համոզել իր հետ ունենալ նման հարաբերություններ, ընդ որում, նկարահանվելու պայմանով: Քննությունը շարունակվում է: