տղամարդը մահացու կծել է օձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
55-ամյա նեպալցին, որը բնակվում է մայրաքաղաք Կատմանդուից 200 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում, հետապնդել է բրնձի դաշտում իրեն խայթած կոբրային և կծել նրան: “Ես կարող էի նրան փայտով սատկացնել, սակայն դրա փոխարեն կծեցի, քանի որ զայրացած էի “,-ասել է տղամարդը տեղի ԶԼՄ-ների հետ հարցազրույցում: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ տղամարդը գտնվում է գյուղի բուժկետում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրա դեմ չի առաջադրվի կոբրային սպանելու մեղադրանք, քանի որ այդ օձը ներառված չէ Նեպալում հատուկ պահպանվող տեսակների ցուցակում:




Լրահոս