
Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 6 մեղադրյալների մասով “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով մեղադրական եզրակացությունը:
Գործն օգոստոսի 23-ին ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ ըստ էության քննելու համար:
Այդ մասին “Փաստինֆո” գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ բռնարարքի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գործով կան ևս 4 տուժողներ, իսկ գործով բոլոր 6 մեղադրյալները համալիրի աշխատակիցներ են: