ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ից

Երեկ կայացել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ոլորտի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի թվով 10 ավտոբուս:

 

 
ՀԱՐՑ. Մենք՝ թոշակառուներս, օգտագործում ենք տարիքն առած տղամարդկանց համար նախատեսված «Տամսուլոզին», «Տամսուլ», «Տուլոզին» եւ «Օմնիկ» դեղերը: Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչո՞ւ են վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել այս դեղերը:

Ա. Ավագյան (77 տարեկան, թոշակառու եւ մի շարք թոշակառուներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Տեղեկացնում ենք, որ դիմումում նշված «Տամսուլոզին» բաղադրատարր պարունակող դեղերն ընդգրկված չեն «ՀՀ հիմնական դեղերի ցանկ»-ում, ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես մարդասիրական օգնություն, ստանում է դրանց համարժեք փոխարինողները եւ բաշխում համապատասխան բժշկական հաստատություններին: Հերթական բաշխումն իրականացվել է փետրվարին:
Հայտնում ենք, որ ՀՀ դեղերի շրջանառությունը կարգավորում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքը: Մինչ այժմ դեղերի գների պետական կարգավորում նախարարության կողմից չի իրականացվել օրենսդրական դաշտի բացակայության պատճառով, սակայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի 11-րդ հոդվածը սահմանում է դեղերի գների պետական կարգավորում եւ հսկում: Դեղերի գնաճի վերաբերյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ՏՄՊՊ հանձնաժողով: ՀՀ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով անհրաժեշտ է «Տամսուլոզին» ու« Տամսուլ» դեղերի ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ (դեղատուն կամ դեղատնային կրպակ) ներկայացնել տեղեկատվություն, քանի որ նշված դեղերը գրանցված չեն ՀՀ-ում եւ ներմուծվել են մարդասիրական օգնության ճանապարհով, եւ դրանց վաճառքն արգելված է:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ քաղաքացիները նշված դեղերը ձեռք են բերում դեղատներից, ինչն իրականում արգելված է, քանի որ մատնանշված դեղերը պետք է քաղաքացիներին տրամադրվեն մարդասիրական օգնության ճանապարհով՝ անվճար կերպով եւ համապատասխան պոլիկլինիկաներից: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է, որպեսզի պատկան մարմինները վերահսկողություն սահմանեն այս շուկայում, չհաշված այն, որ օրեցօր դեղորայքի շուկայում արձանագրվում է գնաճ, որի արդյունքում թանկացել է դեղերի անվանացանկի 20%-ը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. 2006թ.-ից հանրակացարանային շենքում եմ ապրում եւ հաշվառված եմ տվյալ հասցեում: Շենքը վթարային շենք է եւ ենթակա է քանդման: Կխնդրեի պարզաբանել՝ արդյո՞ք ես կարող եմ տվյալ բնակարանի հանդեպ ձեռք բերել սեփականության իրավունք, եթե այո, ապա ինչ կարգով կամ ում որոշման հիման վրա:

Նարինե Կիրակոսյան (37 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրակացարանային բնակելի տարածքների ձեռքբերման (սեփականաշնորհման) համար անհրաժեշտ է դիմել հանրակացարանի տվյալ տարածքի սեփականատիրոջը: Եթե տվյալ բնակելի տարածքը հանդիսանում է պետական սեփականություն, ապա տարածքի սեփականաշնորհման հարցով անհրաժեշտ է դիմել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ եթե բնակելի տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն, ապա անհրաժեշտ է դիմել համապատասխան համայնքի ղեկավարին:

ՀՀ անշարժ գույքին առընթեր կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին 3 տարիներին, ՀՀ Կառավարության որոշումներին համապատասխան՝ հանրակացարաններում բնակվող 235 ընտանիք (558 մարդ) դարձել են զբաղեցրած 268 սենյակների օրինական սեփականատերը: 2014 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց բնակելի տարածքների սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀ Կառավարության թվով 5 որոշման նախագծերի համաձայն՝ սեփականաշնորհման են ներկայացվել ՀՀ տեղաբնակ քաղաքացիներին բնակելի տարածք նվիրելու մասին ՀՀ Կառավարության 7 որոշման նախագիծ 23 ընտանիքների կողմից զբաղեցրած թվով 26 սենյակ նվիրելու վերաբերյալ: Այս դեպքում քաղաքացին կարող է դառնալ հանրակացարանի սեփականատեր թե ոչ, պարզ կլինի համապատասխան մարմիններին դիմում ներկայացնելուց հետո:




Լրահոս